Վոլկան Բոզկիր. Ֆրանսիան բացել է սեփական պատմության սև էջը24 հունվարի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան շարունակում է քննադատել Ֆրանսիայի Սենատին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելու համար: Թուրքական խորհրդարանի արտաքին գործերով կոմիտեի խոսնակ Վոլկան Բոզկիրը հայտարարել է, թե «Ֆրանսիան բացել է սեփական պատմության սև էջը»: Անկարան պատրաստում է Փարիզի նկատմամբ համապատասխան հակագործողություններ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում ընդգծվում է, որ օրինագծի ընդունումը կապված է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |