Թահսին Բուրջուօղլու. Թուրքիան երբեք չի համակերպվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլու մտավախություն է հայտնել, որ Սենատում քվեարկության արդյունքում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կարող են խզվել բոլոր դիվանագիտական հարաբերությունները: «Ամենայն հավանականությամ ես կվերադառնամ Թուրքիա: Մեր երկրների հարաբերությունները կլինեն ժամանակավոր հավատարամակատարների, այլ ոչ թե դեսպանատների մակարդակում»,-ընդգծել է Բուրջուօղլու: Դիվանագետի խոսքով, Թուրքիան երբեք չի համակերպվի այս օրենքի հետ: Դեսպանը նշել է ֆրանսիական իշխանությունների այդ քայլի ամենաբացասական կողմերը: «Արդյունքում բոլորը պատասխան կտան դրա համար` Թուրքիան, Ֆրանսիան, Հայաստանը»,-հայտարարել է նա: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |