ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այցը կկայանա Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով: Վ.Ռուշայլոն հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ ուժային կառույցների ղեկավարների հետ: Այցի ավարտին կողմերը կստորագրեն երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջեւ 2004 թվականի համատեղ միջոցառումների ծրագիր:
 Ուշագրավ
---