ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ31 հոկտեմբերի 2003 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Ինչպես հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում, նիստի ընթացքում քննարկվել է փաստաթղթի լրամշակված տարբերակը, որը հավանության է արժանացել նաեւ կառավարող քաղաքական կոալիցիայի` Հայաստանի հանրապետական կուսակցության, ՀՅԴ-ի եւ Օրինաց Երկրի կողմից: Հավանություն տալով հակակոռուպցիոն ծրագրին` համակարգող հանձնաժողովն առաջարկել է այն ներկայացնել կառավարության առաջիկա նիստի քննարկմանը: Գործադիր իշխանության կողմից հավանության արժանացած նախագիծը այնուհետեւ կներկայացվի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք եւս իրենց աջակցությունն են ցուցաբերել վերոհիշյալ նախագծի ստեղծման աշխատանքներին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |