2011թ Ռուսաստան է արտահանվել 25 տոննա հայկական պանիր![]() 24 հունվարի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ, «Հայկական պանիր» բրենդը գրանցված է Ռուսաստանի և ԱՄՆ առևտրային համակարգերում:Այս մասին հունվարի 24-in Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նրա, սկզբնական փուլում, բրենդի ամրագրման համար, ԶՀԿ կենտրոնացել է ռուսական շուկայում: «2011թ Ռուսաստան է արտահանվել 25 տոննա հայկական պանիր»,-հայտարարել է նա: Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմի հետ արդեն հայկական պանրի արտահանման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի ընդհանուր արժեքը 1.5 մլն դոլար է: Կառույցի առաջ, ըստ նրա, խնդիր է դրված միջազգային շուկաներ մտնելու արգելքները մեղմել: Այս առնչությամբ նա հիշեցրեց, որ ԵՄ հետ բանակցություններ են տարվում ազատ առևտրի գոտուն միանալու համար: Հայ արտադրողների տվյալներով, տարեկան Հայաստանում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր,որոնցից արտահանվում է 200-400 տոննան: Հայաստանում արտադրվում է ավելի քան 25 տեսակ պանիր, որոնցից շատերը զուտ հայկական են: «Հայկական պանիր» ՓԲԸ հիմնադրվել է 2010թ`Պանիր արտադրողների միության և ԶՀԳ կողմից: «Հայկական պանիր» ընկերությունը ստեղծվել է արտադրության արտանաման ծավալները ավելացնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |