Սերգեյ Մինասյանը վստահ է, որ Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Սերգեյ Մինասյանը վստահ է, որ Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Դա տեխնիկական հարց է և պարզ է, որ առանց Նիկոլյա Սարկոզիի քաղաքական կամքի որոշումը չէր կայացվի»,-ասել է նա: Մինասյանը նաև չի բացառել, որ առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը նույնիսկ կարող է խստացվել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

11  Ցեղասպանության ճանաչման համար պայքարողները
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---