ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն, հնարավոր է, արդեն նոյեմբերի 5-ին հավանության արժանացնի Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի մասին ԵԽԽՎ դիտարկման խմբի համանախագահներ Ռենե Անդրէի եւ Յերժի Յասկերնիի զեկույցի նախնական նախագիծը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում, մինչեւ Կոմիտեում հետագա քննարկումը զեկույցի նախագիծը կներկայացվի հայկական կողմին` ծանոթանալու եւ հնարավոր դիտողություններ ներկայացնելու համար: Բացի այդ, դիտարկման կոմիտեի նիստի ընթացքում տեղի կունենան Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին եւ այդ ժամանակ արդեն Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հետեւող դիտորդների հայտարարությունների լսումները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---