Հրաչ Վարժապետյան. Այժմ մենք կարող ենք պաշտպանել մեր իրավունքները դատական կարգով![]() 24 հունվարի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Ֆրանսիայի հայերը կկարողանան արդեն դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը: Ըստ Վարժապետյանի, նախագահը կստորագրի օրինագիծը և այն ուժի մեջ կմտնի մոտ ապագայում: «Նախագահն իրավունք ունի ստորագրելու օրինագիծը մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետում»,-հավելել է նա: Անդրադառնալով թուրք-ֆրանսիակն հարաբերությունների զարգացմանը՝ Վարժապետյանը նշել է, որ ակնկալվում է հարաբերությունների կարճաժամկետ սառեցում, որը, սակայն, լուրջ հետևանքներ չի ունենա: «Երբ 2001թ. Ֆրանսիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, թուրք իշխանությունների արձագանքը նույնն էր, սակայն մեկ տարի անց ֆինանսական հարաբերություններում աճ գրանցվեց»,-ասել է Վարժապետյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա օրինագծի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ Վարժապետյանը նշել էր, որ ստորագրելով արձանագրությունները, Հայաստանը ցույց տվեց իր հավատարմությունը իր խոստումներին ոի պայմանավորվածություններին, մինչդեռ Թուրքիայի դիրքորոշումը ապակառուցողական էր: «Ժամանակն է, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»,-ասել է Հայ Դատի ֆրանսիական գրասենյակի ղեկավարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |