Ադրբեջանը «խորապես» ափսոսում է Ֆրանսիայի Սենատի որոշման համար

Ադրբեջանը «խորապես» ափսոսում է Ֆրանսիայի Սենատի որոշման համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վճռականապես դատապարտում է Ֆրանսիայում ընդունված օրենքը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ադրբեջանը հայտարարում է, որ խորապես ափսոսում է Ֆրանսիայի Սենատի որոշման համար»,-ՌԻԱ Նովոստի գործակալությունը մեջբերում է ադրբեջանական ԱԳՆ հայտարարությունը:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Ֆրանսիայի Սենատի միակողմանի քայլերը հակասում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության սկզբունքներին ու կարող են լուրջ վնաս հասցնել այդ երկրի մասնակցությանը տարածաշրջանային գործընթացներին և մի շարք տհաճ իրադարձությունների պատճառ դառնալ»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ այդ որոշման ուղղվածությունը «կասկածի տակ է դնում Ֆրանսիայի անաչառությունը»: Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի Սենատի որոշումն ու կոչ է արել Փարիզին «պատմությանը նայել առանց կանխակալ մոտեցման և նման հարցերը չվերածել քաղաքական խաղերի»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---