Արամ I. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն ու մահմեդականները պետք է իրավահավասար լինեն

Արամ I. Մերձավոր Արևելքի քրիստոնյաներն ու մահմեդականները պետք է իրավահավասար լինեն

PanARMENIAN.Net - Բեյրութի արվարձան Անթիլիասում բացվել է տարածաշրջանային քրիստոնյա-մահմեդական կոնֆերանսը, որը կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից: Իր ճառում Կիլիկիո կաթողիկոս Արամ I ընդգծել է, որ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մինչ օրս հանդիպում է բևեռականացման խնդիրների, որը կարող է հանգեցնել մեծ խնդիրների»:

Կաթողիկոսի խոսքով, քրիստոնյաներն ու մահմեդականները համագործակցությունը պետք է վերափոխեն համակեցության: «Մենք պետք է միասին կառուցենք ժողովրդավարություն և լինենք իրավահավասար: Քրիստոնյաները ևս պետք է հնարավորություն ունենան մասնակցելու որոշումների կայացմանը»,-ընդգծել է կաթողիկոսը:

Կոնֆերանսին կմասնակցեն ավելի քան 50 տարբեր թեմերի ներկայացուցիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլն:

Կոնֆերանսի օրակարգում կլինեն քրիստոնյա-մահմեդական համագործակցությանը, դրանց խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր:

Բացմանը ներկա էին կաթողիկոս Արամ Առաջինը, եկեղեցիների միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆյուկսյե Թվեյգը և քրիստոնյա-մահմեդական երկխոսության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մոհամմադ Սամմակը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---