Հայկ Դեմոյան. Մինչ 2015թ. կարելի է ակնկալել Ցեղասպանության միջազգային ճանաչման շքերթ![]() 25 հունվարի 2012 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը համաեվրոպական նշանակության իրադարձություն է: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Անկասկած, Ֆրանսիայի նախագահը կստորագրի այդ օրենքը»,-հավելել է նա: Ըստ Իսկանդարյանի, օրենքի ընդունումը կազդի «ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի դիրքերի վրա»: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է առնում»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո «մինչ 2015թ. կարելի է ակնկալել Ցեղասպանության միջազգային ճանաչման շքերթ»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |