Ուկրաինացի փորձագետ. Բարդությունները Թուրքիայի հետ Ֆրանսիային չեն վախեցնում

Ուկրաինացի փորձագետ. Բարդությունները Թուրքիայի հետ Ֆրանսիային չեն վախեցնում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կա հզոր և ազդեցիկ հայկական համայնք և ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը դա հաշվի է առնում, հայտարարել է Կիևի քաղաքական հետազոտությունների և հակամարտությունների հետազոտման կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում:

Ըստ փորձագետի, Եվրոպայում, Ֆրանսիան՝ ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման գաղափարի հիմնական հակառակորդն է: «Ուստի բարդությունները Թուրքիայի հետ նրան չեն վախեցնում, նրանց հարաբերություններն առանց այդ էլ բավականին բարդ են»,-հայտարարել է քաղաքագետը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---