Ուկրաինային կոչ են անում Հայոց ցեղասպանության հարցում հետևել Ֆրանսիայի օրինակին![]() ![]() PanARMENIAN.Net - Շատ կցանկանայի, որ Ուկրաինան վերջապես հանգեր այն որոշման, ինչ Ֆրանսիան, հայտարարել է Արվեստի և ճարտարապետության ազգային ինստիտուտի պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահի հումանիտար խորհրդի քարտուղար Լարիսա Սկորիկը` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնոց օրինագիծը, հայտնում է Analitika.at.ua-ն: «Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը վկայում է այն մասին, որ ֆրանսիական պետությունը ավելի մեծ պատասխանատվությամբ է վերաբերում մարդկային արժեքներին և գնում է արդարության վերականգնման` չնայած ամեն ինչի: Հայերի սարսափելի ոչնչացումը իսկապես պետք է կոչվի, համարվի և դասկարգվի որպես ցեղասպանություն: Արդարացի եմ համարում այդ հանցագործության դեմ պատժամիջոցների ընդունումը»,-ընդգծել է Լարիսա Սկորիկը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Կողմ քվերակել են 127, դեմ` 86 սենատորներ, ընդհանուր առմամբ քվերակությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Թուրքիայի իշխանությունները սպառնում են Ֆրանսիայի հետ հարաբերությունների լիակատար խզումով և պատժամիջոցներով: Ավելին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք չի մեկնի Ֆրանսիա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |