Շտեֆան Ֆյուլե. Հայոց ցեղասպանության հարցը Եվրահանձնաժողովի խնդիրը չէ

Շտեֆան Ֆյուլե. Հայոց ցեղասպանության հարցը Եվրահանձնաժողովի խնդիրը չէ

PanARMENIAN.Net - «Կարծում եմ` Եվրահանձնաժողովի խնդիրը չէ միջամտել այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են ԵՄ-անդամ և թեկնածու պետություններին, հատկապես նման հարցի»,-հայտարարել է Շտեֆան Ֆյուլեն` մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նրա կարծիքով, «նմանատիպ կարևոր հարցերի լուծումով ավելի լավ է զբաղվեն պատմաբանները` երկխոսության միջոցով, այլ ոչ թե քաղաքական դեկլարացիաների»,-հայտնում է Euronews-ը:

Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, որն ընդունվել էր 2011թ դեկտեմբերի 22 ստորին պալատի կողմից: Օրինագծի հեղինակն Է Վալերի Բուայեն:

Սապասվում է, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի երկու շաբաթվա ընթացքում:

Թուրքիան ծայրահեղ հիվանդագին է ընդունել օրինագծի հաստատման փաստը և սպառնում է Ֆրանսիայի հետ սառեցնել քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---