Սարգիս Ասատրյան. Պատերազմն Իրանում կարող է հումանիտար աղետի հանգեցնել Հայաստանում25 հունվարի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պատրաստ լինի Արևմուտքի հնարավոր ռազմական գործողություններին Իրանի հանդեպ, Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է փորձագետ Սարգիս Ասատրյանը: «Պատերազմ սկսվելու դեպքում իրանցիների ալիք կհորդի Հայաստան, ինչը կարող է հումանիտար աղետի հանգեցնել»,- նշել է նա: Ասատրյանն ընդգծել է, որ Հայաստանը չի կարող գլուխ հանել փախստականների նման քանակից: Այս կապակցությամբ նա նկատել է, որ Հայաստանում առայժմ ոչինչ չի արվում դեպքերի զարգացման նման սցենարին պատրաստվելու համար: Ընդ որում, փորձագետը հավելել է, որ պատերազմը մոտ ժամանակներս քիչ հավանական է: ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |