Վալերի Բուայեն հայերի հետ տոնել է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը![]() 25 հունվարի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակներից և նախաձեռնողներից մեկը` Ֆրանսիայի իշխող կուսակցությունից պատգամավոր Վալերի Բուայեն տեղի հայ համայնքի հետ միասին տոնել է օրինագծի ընդունումը: Այդ մասին Բուայեն գրում է Facebook-ում իր էջում: «Շատ քաղաքական գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ և արվեստագետներ հավաքվել էին, որպեսզի նշեին օրինագծի ընդունումը»,- հայտնել է թուրքական Hurriyet-ին Բուայեի օգնականը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան չափազանց ցավոտ ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |