Ահմեդօղլու. Սոչիի հանդիպումը կարող է բեկումնային ելակետ դառնալ կարգավորման համար![]() 25 հունվարի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Սոչիում կարող է բեկումնային ելակետ դառնալ ղարաբաղյան կարգավորման համար: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: «Չնայած նրան, որ բազում փորձագետներ, այդ թվում հայ, հայտարարում են Սոչիի հանդիպման ձախողման մասին, ես գտնում եմ, որ առաջիկայում մենք կդառնանք միջնորդների ձևաչափի փոփոխության ու կարգավորման կոնկրետ քայլերի ականատեսները: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը նախագահական ընտրությունների շեմին վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան կշարունակի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, առավել ևս, որ մինչ ընտրությունները մնացած ժամանակը դա թույլ է տալիս»,-հայտարարել է Ահմեդօղլուն: Ըստ նրա, Սոչիի հանդիպումը լրջորեն տարբերվում է նախագահների նախորդ հանդիպումներից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |