Դևիդ Քեմերոնը` ցեղասպանության օրինագծի մասին. Պետք է ապրել ներկայում![]() 26 հունվարի 2012 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեկնաբանել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հայտարարել է Քեմերոնը, իր երկիրը ևս ընդունել է օրենքներ, որոնք ուղղված են եղել անցյալին, սկայն ինքը կարծում է, որ պետք է ապրել ներկայում: Հունվարի 23 Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |