ՉԺՀ ԱԳՆ. Չինաստանն արդյունավետ չի համարում Իրանի դեմ պատժամիջոցների ներմուծումը![]() 26 հունվարի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Պեկինը ԵՄ երկրների կողմից նավթային պատժամիջոցների ներմուծումն Իրանի հանդեպ վերջինիս միջուկային խնդրի լուծման գործում համարում է ոչ արդյունավետ գործողություն, հինգշաբթի օրը ՉԺՀ ԱԳՆ հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը: Երկուշաբթի օրը Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հավանություն տվեցին Իրանից նավթի մատակարարման վրա էմբարգոյի ներմուծմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված գործարքները կարող են կատարվել մինչև 2012թ. հուլիսի 1-ը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Իրանի հանդեպ կույր ճնշումն ու պատժամիջոցների ներմուծումը կառուցողական մոտեցում չէ խնդրի լուծմանը»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Նախարարությունում ընդգծում են, որ ՉԺՀ-ն անփոփոխ կերպով հանդես է գալիս միջազգային հարցերը երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով լուծելու կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |