Ֆրանսիացի սենատորների քվեները բավարար չեն Ցեղասպանության օրինագիծը բողոքարկելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատորներն ունեն ընդամենը 48 ժամ` սահմանադրական դատարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկելու համար: Օրինագծին դեմ հանդես եկող խորհրդարանականների թիվը ներկայումս 35 է: Դժգոհ խորհրդարանականների թվում են թուրք-ֆրանսիական բարեկամական խմբի համանախագահ և UMP անդամ Միշել Դյեֆենբահերը և Սենատում UMP այլ անդամներ, ընդդիմադիր կողմի ներկայացուցիչներ: Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 60 անդամների աջակցություն, սակայն, ինչպես կարծում են փորձագետները, դրան հասնել չի հաջողվի: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, որը 2011թ դեկտեմբերի 22 ընդունել էր ստորին պալատը: Օրինագծի հեղինակն է Վալերի Բուայեն: Ինչպես հայտնել են նախագահի վարչակազմից, օրինագիծը ուժի մեջ կդրվի 14 օրվա ընթացքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |