ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԽԱՂԱՂ ՋԱՆՔԵՐԸ 9 օգոստոսի 2003 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիեւը խոստացել է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղորդված խաղաղ ջանքերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նախօրեին լրագրողներին է հայտարարել երկրի նախագահի թեկնածուն: «Մենք պետք է ջանանք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, այլ ոչ պատերազմ», - ասել է վարչապետը: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ իրավիճակը ծավալվում է Ադրբեջանի օգտին: «Իսկ եթե ակնհայտ լինի, որ բոլոր հնարավորությունները սպառվել են, ապա Ադրբեջանը միանգամայն իրավասու է ցանկացած քայլեր ձեռնարկել իր տարածքային ամբողջականության վերականգնման համար», - ասել է կրտսեր Ալիեւը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |