EURO-2012-ի ժամանակ Ուկրաինա և Լեհաստան կայցելեն ավելի քան մեկուկես միլիոն ֆուտբոլի երկրպագուներ

EURO-2012-ի ժամանակ Ուկրաինա և Լեհաստան կայցելեն ավելի քան մեկուկես միլիոն ֆուտբոլի երկրպագուներ

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն ակնկալում է, որ ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ Ուկրաինա և Լեհաստան կայցելեն ավելի քան մեկուկես միլիոն ֆուտբոլի երկրպագուներ: Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:

Նրա խոսքով` աշխարհի ամենաժողովրդական խաղի այդքան մեծ թվով երկրպագուների ժամանումը դրական ազդեցություն կունենա երկու ընդունող երկրների տնտեսության աճի վրա: «Առաջնությունը Ուկրաինային և Լեհաստանին թույլ կտա ճանաչվել աշխարհով մեկ, կնպաստի տուրիստական գրավչության աճին երկարաժամկետ հեռանկարում: Եվ դա ի լրումն այն տասնյակ հազարավոր աշխատատեղերին, որոնք ստեղծվել են EURO-2012-ի անցկացման նպատակով»,- ասել է Ինֆանտինոն, հաղորդում է zn.ua-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---