Գեղասահքի Եվրոպայի առաջնություն. Սլավիկ Հայրապետյանը ավարտել է իր ելույթը![]() 27 հունվարի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - 15-ամյա հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը ավարտել է իր ելույթը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է անգլիական Շեֆֆիլդ քաղաքում: Կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքել էր 47.75 միավոր և 29 մասնակիցներից զբաղեցրել նախավերջին 28-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռուս գեղասահորդ Արթուր Գաչինսկին` 84.80 միավորով: Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն 84.71 միավորով երկրորդ հորիզոնականում է, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Առաջնությանը մասնակցում են 39 երկրների ավելի քան 200 մարզիկներ: 2011թ Եվրոպայի առաջնությանը իրենց գեղասահորդների ելույթների արդյունքում, 1-ից ավելի մասնակիցներ հայտավորելու իրավունք ստացել են Ֆրանսիան, Չեխիան, Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |