Հայ ներգաղթյալները սկսե՞լ են մեկնել Թուրքիայից![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ և վրացի ապօրինի աշխատողների մեծ մասը վերադառնում են հայրենիք, գրում են թուրքական ԶԼՄ-ը: Ներգաղթյալների վերադարձը կապված է նոր օրենքի հետ, որը մտադիր են ընդունել թուրքական իշխանությունները: Թուրքական իշխանությունները մտադիր են շտկումներ մտցնել ներգաղթի մասին օրենքում, որի արդյունքում ապօրինի ներգաղթյալներն արտաքսվելու են: Շատերը կարծիք են հայտնում այն մասին, որ դա թուրքական իշխանությունների պատասխանն է Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագծին: «Իր ամբողջ պատմության ընթացքում Թուրքիան արտաքսման, անմեղ խաղաղ բնակչության վերաբնակեցման հարուստ փորձ է կուտակել»,-այդ առնչությամբ The Armenian Weekly-ին հայտարարել է թուրք իրավաբան Այշե Գյունայսուն: Համաձայն առաջարկվող փոփոխությունների, ապօրինաբար ներգաղթածները պետք է լքեն երկիրը, որից հետո երկիր մուտք գործելու համար, նրանց վիզաները պետք է թարմացվեն, սակայն պետք է հաշվի առնել, որ ելքի և մուտքի միջև ժամանակահատվածը պետք է կազմի 90 օր: Երկրում մնալու մի հնարավորություն կա`եթե գործատուն վճարում է TL 1,330 (744 դոլար) չափով աշխատավարձ, վճարում է աշխատողի ապահովագրումը, հայտնում է Bianet.org-ը: Տեղեկությունների համաձայն Թուրքիայում ապրում են 100 հազար հայ ներգաղթյալներ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |