Թուրքիայի առաջին տիկինը «ստորացրել է» Ֆրանսիայի դեսպանի կնոջը![]() 27 հունվարի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև տարաձայնությունները վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով գնալով ավելի գրոտեսկային ձևեր են ընդունում: Մեկ անգամ ևս «ստորացնելու» համար Ֆրանսիային, Թուրքիայի նախագահի տիկին Հայրունիսա Գյուլը ցուցադրաբար չի հրավիրել նրան Անկարայում կին դեսպանների ու դեսպանների կանանց համար կազմակերպվող ավանդական ընդունելությանը: Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլը կոչ է արել Թուրքիային «հանգստություն պահպանել» և խոստացել է ամեն ինչ անել երկու պետությունների հարաբերությունները կարգավորելու համար: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |