Հովհաննես Իգիթյան. Մեծամասնական ընտրակարգն իշխանությունը պահելու միակ միջոցն է ՀՀԿ համար![]() 27 հունվարի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մեկնաբանել է ընդդիմության՝ 100-տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին անցնելու պահանջը: Ըստ նրա, մեծամասնական ընտրակարգը պահպանելու իշխանությունների ցանկությունը բացատրվում է իշխանությունը ցանկացած գնով պահելու ցանկությամբ: «Մեծամասնական ընտրակարգն իշխանությունը պահելու միակ միջոցն է ՀՀԿ համար»,-ասել է նա՝ նշելով, որ նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի ձայների 60-70 տոկոսը, ՀՀԿ-ն մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների շնորհիվ կպահպանի մեծամասնությունը խորհրդարանում: Իգիթյանը նաև հավելել է, որ իշխանությունները փորձում են հին մեթոդներով ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը: Նա հայտարարել է, որ «նրանք դեռ չեն մարսել 2008թ. և այժմ չի հաջողվի դա կրկնել»: «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ կոչ արեցին իշխանություններին չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրակարգն ու ամբողջապես անցնել համամասնական ընտրակարգի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |