Հավանաբար, Հունաստանի ճակատագիրը կորոշվի առաջիկա հանգստյան օրերին![]() 27 հունվարի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Արդեն այս հանգստյան օրերին հավանականություն կա, որ Հունաստանի իշխանություններն ու մասնավոր վարկատուները համաձայնություն կկնքեն պարտքի մասնակի վերակառուցման մասին: Այդ մասին, ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը», հայտարարել է էկոնոմիկայի ու ֆինանսների գծով եվրահանձնակատար Օլի Ռենը Դավոսի համաժողովում: «Մենք համաձայնության հասնելու շեմին ենք, հավանաբար, դա տեղի կունենա առաջիկա հանգստյան օրերին»,-ասել է նա: ԵՄ իշխանությունները կարգադրել են մասնավոր վարկատուներին Հունաստանի պարտքի մոտ 50 տոկոսը չեղյալ հայտարարել: Այժմ կողմերը բանակցում են ավելի մեծ գումար զեղչելու հնարավորության շուրջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |