Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը չի ուզում հրաժարվել Ֆրանսիայի հետ համագործակցությունից

Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը չի ուզում հրաժարվել Ֆրանսիայի հետ համագործակցությունից

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կարևոր դեր է խաղում Թուրքիայի տնտեսության մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, ուրբաթ օրը հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Ֆրանսիական ընկերություններն ապահովում են Թուրքիայի մեծ քանակությամբ քաղաքացիների զբաղվածությունը: Այդ ընկերությունները կարևոր ներդրում են կատարում երկրի տնտեսության մեջ»,- ասել է նա: Նախարարի խոսքով` ֆրանսիական գործարարների բոլոր ներդրումները Թուրքիայի խնամակալության տակ են լինելու:

«Ինչ վերաբերում է թուրքական ընկերություններին, ապա նրանք իրենք են ընտրելու` աշխատել ֆրանսիական ընկերությունների հետ, թե ոչ»,- ասել է Չաղլայանը:

Թուրքիան սպառնում է խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և նրա հանդեպ կոշտ պատժամիջոցներ կիրառել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման պատճառով:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---