ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԼԱՍ ՎԵԳԱՍՈՒՄ23 հոկտեմբերի 2003 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում կայացած լուսանկարչական ցուցահանդեսում բարձր գնահատականի են արժանացել հայ լուսանկարիչ Ռաֆայել Համբարձումյանի երեք աշխատանքները: «Վիրահատությունից հետո»` 81 միավոր, դերասան Գուգեն Ջանիբեկյան եւ քանդակագործ Երվանդ Քոչար` 80-ական միավոր ստացած լուսանկարների համար հեղինակին շնորհվել է «Արժանիքների վկայական»: Մինչ այդ Ռ.Համբարձումյանի աշխատանքնեըր հաջողությամբ ցուցադրվել են Նյու Յորքում, Փասադենայում եւ Վաշինգտոնում: Բարձր գնահատական ստացած աշխատանքների թվում են «Հայոց ցեղասպանության հուշարձանը», «Արամ Խաչատրյան» եւ այլ աշխատանքներ: Նշենք, որ մի քանի տարի առաջ 71-ամյա Ռ.Համբարձումյանը տեղափոխվել է Լոս Անջելես Երեւանից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |