Սերգեյ Լավրովը հուսով է, որ ԿԺԴՀ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն![]() 28 հունվարի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ կհաջողվի համաձայնության հասնել ԿԺԴՀ հետ վեցակողմ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Կորեայի թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շուրջ: «Վեցնյակի» անդամները կցանկանային Փխենյանի կողմից ինչ-որ արձագանք ստանալ, որը կվկայեր հանրության մտահոգությունը հաշվի առնելու նրա ընկալման մասին»,-ասել է նա ճապոնացի գործընկեր Կոիտիրո Գեմբայի հետ Տոկիոյում ունեցած հանդիպման ավարտին: Նա նշեց, որ դադարը պայմանավորված էր ԿԺԴՀ իշխանության փոփոխմամբ: «Մեր ղեկավարությունը նշել է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի, ուստի, դա վկայում է բանակցություններն առանց նախնական նախապատրաստման վերսկսելու հնարավորության մասին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |