Երևանում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը![]() 28 հունվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 23-28 Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, տղամարդկանցից չեմպիոն են դարձել Կորյուն Սողոմոնյանը (52կգ), Ռադիկ Թամոյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Վլադիմիր Սարուպանյանը (60կգ), Արա Փլուզյանը (64կգ): Մինչև 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ և +91կգ քաշային կարգերում իրենց հավասարը չունեին Հրայր Մաթևոսյանը, Անդրանիկ Հակոբյանը, Արթուր Խաչատրյանը, Ալեքսանդր Ղարագյոզյանն ու Սերգո Պողոսյանը: Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 բռնցքամարտիկներ Հայաստանի տարբեր քաղաքներից: Առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կսկսի պատրաստվել միջազգային մրցաշարերին: Վարկանիշային առաջնությունը բռնցքամարտիկների համար տեղի կունենա ապրիլին Թուրքիայում: Կանանց առաջնությունը տեղի ունեցավ չորս քաշային կարգերում: Հայաստանի չեմպիոն դարձան Քիստինե Սարգսյանը (51կգ), Լիանա Ղուկասյանը (57կգ), Արմինե Սինաբյանը (60կգ) և Աշխեն Սիմոնյանը (75կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |