Թուրքական սադրանք. Բաղիշը պահանջում է, որ իրեն ձերբակալեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Թուրքական սադրանք. Բաղիշը պահանջում է, որ իրեն ձերբակալեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշը Ցյուրիխում հրապարակայնորեն հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Դավոսի Համաշխարհային համաժողովին մասնակցելուց հետո Բաղիշը մեկնել է Ցյուրիխ՝ համերգի:

Ինչպես հայտնում է «Իհլասը», Բաղիշը հիշեցրել է լրագրողներին, որ Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ և որ նման օրինագիծ մի քանի տարի առաջ ընդունել է նաև Շվեյցարիան: «Ահա ես Շվեյցարիայում եմ: Ես ասում եմ, որ 1915թ. իրադարձությոնները չեն եղել, Ցեղասպանություն չի եղել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Մենք հավատում ենք, որ Ֆրանսիայում խելամիտ մարդիկ ավելի շատ են, քան խենթերը: Այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի մեզ համար: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ որոշումը»,-ասել է նա:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---