ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՓԱԿՄԱՆ ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏԸ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ20 հոկտեմբերի 2003 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման կոնկրետ ժամկետներ դեռեւս չեն սահմանվել: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, ներկայումս կան ՀԱԷԿ-ի փակման գործում Հայաստանին աջակցելու ԵՄ կոնկրետ ծրագրեր: Ընդ որում, Հ.Տալվիտիեն հույս է հայտնել, որ կգտնվի փոխզիջումային լուծում: «Հայաստանը չի կարող ուղղակի վերցնել եւ փակել հանրապետությունն էլեկտրաէներգիայով ապահովող կայանը, դրա համար հարկավոր են կոնկրետ նախադրյալներ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը` ավելացնելով, որ այդ հարցի առնչությամբ Հայաստանը մշտական շփման մեջ է գտնվում Եվրամիության հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |