Ջիբրալտարում հայ գրոսմայստերները զիջել են իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում![]() 30 հունվարի 2012 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ջիբրալտարում շարունակվում է շախմատի միջազգային առաջնությունը, որտեղ հանդես են գալիս նաև հայ գրոսմայստերները: 6-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Աննա Զատոնսկայի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Ստեֆան Կուիպերսի հետ: Վարուժան Հակոբյանը, ով ներկայացնում է ԱՄՆ, միավորներ է կիսել Լի Լե Կուանգի հետ: Արդյունքում Մովսիսյանը 4.5 միավորով հայտնվել է 13-րդ հորիզոնականում, Հակոբյանը ևս ունի 4.5 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Առաջնությանը սահմավել է 12 գլխավոր մրցանակ`առաջինը` 20 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը`12 հազար, երրորդը` 8 հազար, 10 մրցանակ կանանց համար, առաջինը` 10 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը` 7 հազար, երրորդը` 5 հազար, մրցանակներ վարկանիշային և տարիքային կատեգորիաներում, ինչպես նաև մրցանակ` լավագույն պարտիայի համար`հազար ֆունտ ստերլինգ: Առաջին մրցանակը կիսվելու դեպքում անցկացվելու է արագ շախմատի լրացուցիչ խաղ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |