Հայաստան է ժամանում Ֆիլիպ Լեֆորը![]() ![]() PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը հունվարի 30-ին կժամանի Հայաստան: Ինչպես հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Ֆիլիպ Լեֆրոը նշանակվեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ օգոստոսի վերջում: Ավելի ուշ հայտարարվեց, որ նա կընդլայնի իր մանդատը: Մանդատը ներառում է աջակցությունը հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և համաձայնությունների իմպելեմենտացիան ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ՄԽ հետ սերտ համագործակցությամբ, հայտնում է «Վզգլյադ» թերթը: Մանդատով նախատեսվում է նաև շփումների հաստատում կառավարությունների, խորհրդարանների քաղաքական առանցքային սուբյեկտների, դատական իշխանության ու քաղաքացիական հասարակության հետ, երկրների հորդորումը համագործակցության, պայքարը ահաբեկչության, թրաֆիկինգի ու կազմակերպված հանցավորության դեմ: Լեֆորը 2004-2007թթ. եղել է Ֆրանսիայի դեսպանը Վրաստանում և 2007-2010թթ. ՌԴ-ում դեսպանատան փոխղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |