Թուրքիայում դատական նոր լսում է նշանակվել հայազգի Սևակ Շահինի սպանության գործով![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական դատարանը, հավանաբար, նոր լսումներ կանցկացնի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի գործով: Նոր լսումը տեղի կունենա վկաներից մեկի ցուցմունքի փոփոխության պատճառով, գրում է «Հյուրիեթը»: Սևակ Շահին Բալիկչիի և սպանության մեջ մեղադրվող Կվանչ Աղաօղլուի զինակից Հալիլ Էկշինը հայտարարել է, թե դատարանում կեղծ ցուցմունքներ է տվել: Ըստ նրա, դատարանում ելույթից առաջ նրան է զանգահարել ոմն մեկը, ներկայանալով Բյուլենթ Կայ, խորհուրդ է տվել հանդես գալ ի պաշտպանություն Աղաօղլուի: Սակայն, ինչպես նշել է Էկշինը, Աղաօղլուն պատահական չի կրակել Սևակի վրա, «նա լիցքավորել է զենքը ու կրակել է Սևակին»,-գրում են թուրքական ԶԼՄ-ները: Ապրիլի 24-ին Բալիկչին սպանվեց իր զինակցի կողմից: Դատարանն ազատեց Աղաօղլուին առաջին իսկ նիստում, իսկ զինդատախազության մեղադրական ակտում պահանջվում է 9 տարվա ազատազրկում անփութության պատճառով սպանության համար: Մինչդեռ, Դիրաբեքիրի զինդատարանում պաշտոնյա զինվորականներից մեկը հայտարարել է, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցավ նրան ու հայտնեց, որ Աղաօղլուն ասել է Սևակին.« Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այդ ցուցմունքները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |