Վարշավայում կայացել է EURO-2012 «Ազգային» մարզադաշտի բացումը

Վարշավայում կայացել է EURO-2012  «Ազգային» մարզադաշտի բացումը

PanARMENIAN.Net - Վարշավայում կայացել է EURO-2012 «Ազգային» մարզադաշտի բացումը, որտեղ կկայանան առաջնության խաղերը: «Ազգայինը» տեղակայված է Վիսլա գետի արևելյան ափին`Պրահա կոչվող շրջանում: Արենան, որը կարող է տեղավորել 50 հազար երկրպագու, կառուցվել է «Տասնամյակի մարզադաշտի» փոխարեն: Այն կառուցվել է 1955թ, որի կառուցման համար օգտագործել են Վարշավայի ապստամբության քարերից, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ես շատ ուրախ եմ, որ «Ազգայինը» վերջապես բացվել է,-ասել է Լեհաստանում առաջնության տնօրեն Ադամ Օլկովիչը,- Այն Եվրոպայի առաջնության խաղերի ամենամեծ արենան է: Հունիսի 8-ին ականատես կլինենք առաջնության բացմանը, որից հետո կկայանա Լեհաստանի և Հունաստանի հավաքականների միջև առաջին հանդիպումը: Հուսով եմ` լեհ ֆուտբոլիստները հաջող հանդես կգան»:

Փետրվարի 11-ին «Ազգայինը» կընդունի Լեհաստանի սուպերառաջնության առաջին խաղը, որտեղ հանդիպելու են «Լեհիան» և կրակովյան «Վիսլան»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---