Առաջիկա 100 տարում Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի երկու երրորդով

PanARMENIAN.Net - Առաջիկա 100 տարում Ճապոնիայի բնակչությունը կկրճատվի երկու երրորդով՝ 127,7 մլն հասնելով 42,9 միլիոնի, ըստ կառավարական զեկույցի, հունվարի 30-ին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընդ որում, առաջիկա 50 տարում կանանց կյանքի միջին տևողությունը կկազմի 90 տարի, իսկ տղամարդկանցը՝ 84 :

Երկրում կյանքի տևողութան միջին ցուցանիշը ամենաբարձրներից մեկն է աշխարհում:

Ըստ հետազոտության, ժողովրդագրության մեջ դրամատիկ փոփոխությունների պատճառը կլինի փակուղային տնտեսական իրավիճակը Ճապոնիայում, որի պատճառով երիտասարդներից շատերն արդեն այսօր հրաժարվում են ընտանիք կազմել ու երեխաներ ունենալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---