Հայերը նախապատվությունը տալիս են ոսկուն՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից

Հայերը նախապատվությունը տալիս են ոսկուն՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից

PanARMENIAN.Net - Տնտեսական անկայունության ու անորոշության պայմաններում Հայաստանի բնակչությունը գերադասում է խնայողությունները պահել ոսկու տեսքով: Ինչպես լրագրողներին է հայտարարել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, 2011թ. երրորդ եռամսյակում դրամայնացման միտումներ են նկատվել: Դրան, ըստ նրա, հիմնականում նպաստել է ՀՀ ԿԲ դրամավարկային հավասարակշռված քաղաքականությունը: «Սակայն, 2011թ. դեկտեմբերին և հունվարի 2012թ. մեզ մոտ արդեն գրանցվում է ոսկիայնացում:

Այդ առնչությամբն Տիգրան Ջրբաշյանը հիշեցրել է, որ բանկն առաջինը հայկական շուկայում ներդրեց համապատասխան պրոդուկտներ, մասնավորապես մետաղական հաշիվներ, ոսկու կառուցվածքային ավանդներ: «Այս պայմաններում, բնակչությունը, տեսնելով եվրոյի ու դոլարի հետ կապված իրավիճակը, ժողովուրդը հակված է խնայողություններ անել ոսկու տեսքով, ինչը պատմականորեն հատուկ է եղել մեր ժողովրդին»,-ասել է նա:

4  30.01.12 - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի մամլո սուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---