ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԵՐ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ20 հոկտեմբերի 2003 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտենբերի 22-ին կարճատեւ այցով Երեւան կժամանի «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի») ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Ա.Չուբայսը հանդիպումներ կունենա հանրապետության ղեկավարության հետ, որի արդյունքում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: Նշենք, որ «ԵԷՍ Ռոսսիի»-ն այսօր աշխատում է Հայաստանի երեք առանցքային էներգաօբյեկտների հետ` Հայկական ԱԷԿ-ի, Սեւան-Հրազդանի կասկադի, որի մեջ են մտնում 5 հիդրոէլեկտրակայաններ, եւ վերջերս հավատարմագրային կառավարման հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |