ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ20 հոկտեմբերի 2003 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին կարճատեւ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հուպ Շեֆերը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախատեսվում են դիվանագետի հանդիպումները Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Յա. դե Հուպ Շեֆերը կհանդիպի նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի հետ: Նշենք, որ ԵԱՀԿ նախագահի այցը տարածաշրջանային բնույթ է կրում. Երեւանից նա կմեկնի Վրաստան, այնուհետեւ` Ադրբեջան:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |