Վարդան Օսկանյանը չի բացառում համագործակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ![]() 30 հունվարի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը անսահման կարևոր է։ Այդ մասին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով` Հայաստանը լրջագույն և խորքային բարեփոխումների կարիք ունի. «Դրանք կիրականացվեն, եթե նոր խորհրդարանում քաղաքական նոր հարաբերակցություն ստեղծվի»: «Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ իմ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: Սակայն այս պահին Ես դեռ վերջնականապես չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,- հայտնել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է անցմանը 100% համամասնական համակարգին, Օսկանյանը գտնում է, որ կլինի լավագույն ելքը ստեղծված քաղաքական իրադարձությունից, և համամասնական համակարգի կողմից արտահայտվող ուժերին կոչ է արել այդ ընդհանուր մոտեցումը վերածել քաղաքացիական շարժման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |