Իբր Սիրիայում կորած լրագրողն իր մասին լուր է տվել Թուրքիայից էլեկտրոնային փոստով![]() 30 հունվարի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Ռուս լրագրող Ալեքսանդր Ռիբինը, որն աշխատում է Թաջիկստանում լույս տեսնող «Բիզնես ի պոլիտիկա» (ԲԻՊ) ռուսալեզու թերթի համար, և որը, իբր, կորել էր Սիրիայում, իր մասին լուր է տվել էլեկտրոնային փոստով: «Ես էլեկտրոնային փոստով հաղորդագրություն ստացա նրանից, որում ասվում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, և պետք չէ խուճապի մատնվել, և որ նա քիչ առաջ Թուրքիայում էր, իսկ հիմա արդեն Թբիլիսիի ճանապարհին է»,- ասել է թերթի խմբագիր Ջամշեդ Ուլմասովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ լրագրողի ընկերուհին հաղորդել էր, որ անցյալ չորեքշաբթի 29-ամյա Ռիբինը դուրս էր եկել տնից սիրիական Լաթակիա քաղաքում և անհետացել: Նրա տվյալներով, իրենք պետք է Իրանի մուտքի արտոնագիր ստանային և Դամասկոսից մեկնեին Թեհրան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |