Ադրբեջանական դրաման շարունակվում է. Ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց![]() 31 հունվարի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց` ի նշան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ բողոքի: Ինչպես հաղորդում է ԱՊԱ վրացական բյուրեն, ադրբեջանցի ուսանողները անգլերեն, ադրբեջաներեն և վրացերեն լեզուներով տարբեր կարգախոսներ էին վանկարկում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի դեմ: Այնուհետև Վրաստանի Թուրքերի համադաշնության փոխնախագահ Ասադ Ալիևն ընթերցել է Ֆրանսիայի Սենատին ուղղված հայտարարությունը: Դրանում ասվում է, որ այդ որոշումը խախտում է ոչ միայն թուրքերի, այլև Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը. «Այդ գործով պետք է զբաղվի ոչ թե Ֆրանսիայի Սենատը, այլ պատմաբանները: Օրենքը հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 34-րդ հոդվածին, և այն պատճառ կդառնա, որպեսզի Ֆրանսիայում սովորող թուրքերը ստիպված լինեն կիսատ թողնել իրենց ուսումը: Օրենքը խոչընդոտում է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Վրաստանում բնակվող 600 հազ. ադրբեջանցիների անունից բողոք ենք արտահայտում այդ որոշման դեմ»: Հայտարարության տեքստը անգլերեն և ֆրանսերեն լեզուներով ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցչին: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |