2011թ. վերջին Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 53 288 դրամ

2011թ. վերջին Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 53 288 դրամ

PanARMENIAN.Net - 2011 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում ամսական կտրվածքով կազմել է 53 288 դրամ (շուրջ 138 դոլար), իսկ տարվա կտրվածքով` 639 464,7 դրամ (գործակիցը` 1,77):

Հայաստանում 2011թ. չորրորդ եռամսյակում սպառողական զամբյուղի արժեքը նվազել է 1%-ով` համեմատած 2011թ. երրորդ եռամսյակի հետ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պարենային զամբյուղի արժեքը ամսվա կտրվածքով կազմել է 30 106,6 դրամ (մոտ 80 դոլար)` չորրորդ եռամսյակում նվազելով 1%-ով:

Նվազագույն սպառողական զամբյուղը ներառում է սնդդամթերքի հետևյալ նորմերը մեկ օրվա կտրվածքով` հացամթերք (ամսական 3345,4 դրամ), մսամթերք (7906,2 դրամ), կաթնամթերք (6068,6 դրամ), բուսական յուղ (516,3 դրամ), մարգարին (330 դրամ), կարտոֆիլ (1609,2 դրամ), միրգ (3088,5 դրամ), շաքար (723,5 դրամ), ձու (909,4 դրամ), ձուկ (1977,7 դրամ) և այլն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---