Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության մասին օրինագծի դեմ հանդես եկած ֆրանսիական սենատորներին![]() 31 հունվարի 2012 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի վարչապետը իր և թուրք ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել այն ֆրանսիական սենատորներին, որոնք ստորագրել են այդ դիմումի ներքո: «Հավատում եմ, որ սենատորներն արել են բոլոր անհրաժեշտ բաները»,- ընդգծել է Էրդողանը: Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիական սենատորների որոշման համար շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որն այդ առիթով հայտնել է. «Ես չէի կարծում, որ ֆրանսիացիները սեփական պետությունը նման դժվար դրության մեջ կդնեն: Իսկ Սահմանադրական խորհուրդը, իհարկե, ճիշտ որոշում կկայացնի»: Ֆրանսիայի սենատորները հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրենքը չեղյալ հայտարարելու մասին պահանջի ներքո: Սենատորները նախատեսված 60 ստորագրության փոխարեն հավաքել են 70 և, այդպիսով, այսօր կդիմեն Սահմանադրական խորհուրդ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |