Ուկրաինացի փորձագետ. Ֆրանսիայում Ցեղասպանության օրինագծի ընդունումը միանգամայն արդարացի է![]() 1 փետրվարի 2012 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում ցեղասպանության ցերաբերյալ օրինագծի ընդունումը շատ արդարացի է: Այդ մասին Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի գիտնական, Սկովորոդիի անվան փիլիսոփայական համալսարանի տնօրեն, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը: «Կան բոլոր փաստաթղթային վկայությունները, որոնք ապացուցում են հայ ազգի դեմ իրականացված հրեշավոր հանցագործությունը: Բոլորին էլ հայտնի է, որ ցեղասպանություն է իրականացվել: Իսկ ակնհայտ փաստերի համառ հերքումը, ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, որից բոլորը տառապում են»,-հայտարարել է նա: Նախօրեին 76 սենատորներ դիմել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերանայման խնդրանքով: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |