Կալիֆորնյայում կքննարկեն Սումգաիթում հայերի ջարդերի վերաբերյալ բանաձևը

Կալիֆորնյայում կքննարկեն Սումգաիթում հայերի ջարդերի վերաբերյալ բանաձևը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի անդամ Ֆելիպե Ֆուենտեսը Ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել Սումգաիթում հայերի ջարդերի վերաբերյալ բանաձևը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս բանաձևը ներկայացնելու Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայում: Հայ ազգն ապացուցել է, որ ունակ է գոյատևելու ցանկացած պայմաններում: Մենք կողմ ենք նման իրադարձությունները հիշելուն, ինչը թույլ կտա կանխել դրանց կրկնությունն ապագայում»,-հայտարարել է Ֆուենտեսը:

Բանաձևը, որը կդիտարկվի մինչև փետրվարի 27, ներառում է կատարվածի ամբողջական նկարագրություն, գրում է Asbarez-ը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---