Սոչիում ընթանում է 2014թ Օլիմպիական խաղերի հեռարձակողների միջազգային հանդիպումը![]() 1 փետրվարի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի ավելի քան 100 առաջատար հեռուստաընկերություններ, որոնք ձեռք են բերել Սոչիի Օլիմպիական խաղերի հեռարձակման իրավունքներ, ժամանել են Կրասնայա Պոլյանա` 2014թ ՕԽ հեռարձակողների միջազգային առաջին հանդիպմանը մասնակցելու համար: Հանդիպումը կբացեն Դմիտրի Կոզակը և Մանոլո Ռոմերոն: Սոչի 2014 կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն ընդգծել է, որ այս հանդիպումը երկխոսության հրաշալի տարածք է: «Կողմերը հնարավորություն կունենան արդյունավետորեն օգտագործել Սոչիի սպորտային օբյեկտների առավելությունները` հեռուստահեռարձակման ոլորտում ամենաժամանակակից լուծումները կիրառելու համար»,-Չերնիշենկոյի խոսքը փոխանցում է ria.ru-ն: Հեռարձակողների երկրորդ միջազգային հանդիպումը նախատեսվում է Սոչիում անցկացնել 2013թ սկզբին: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն ավելի քան 300 մասնակիցներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |