ԵՐԵՎԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 2785-ԱՄՅԱԿԸ11 հոկտեմբերի 2003 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրաքաղաքում այսօր սկսվել են տոնակատարություններ` նվիրված Երեւանի օրվա տոնին: 2785 տարի առաջ ուրարտական արքա Արգիշտին կառուցել է Էրեբունի քաղաք-ամրոցը, որի տեղում հետագայում հիմնվեց Երեւանը: Տոնախմբությունները կտեւեն մինչեւ հոկտեմբերի 12-ը: Կանցկացվեն նաեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 175-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի, Մոսկվայի կառավարության եւ «Ռուսաստանի հայերի միության» մասնակցությամբ: Տոնախմբություններում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանի հրավերով, մասնակցում են Մոսկվայի կառավարության պատվիրակությունը` Կենտրոնական համայնքի ղեկավար Գենադի Դյոգտեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ պատվիրակություններ Կիեւից եւ Դոնի Ռոստովից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |